Aug 20, 2020

2.5 տոննա բժշկական պարագաներ ու դեղամիջոց․օգնություն Լիբանահայերին


 

 
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ ավիափոխադրում է իրականացվել դեպի Բեյրութ՝ լիբանանահայ համայնքին աջակցելու նպատակով։


 
«Հայաստան համահայկական հիմնադրամը» տեղեկացնում է, որ շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել «Լիբանանահայ օգնության խաչին»։ «Շուրջ 2.5 տոննա բժշկական պարագաներ և դեղամիջոցներ են տրամադրվել Հայ օգնության միության, Code 3 Angels, Mephа և Pax Pharmacy կազմակերպությունների աջակցության շնորհիվ»,–գրված է հիմնադրամի Facebook–յան էջում։ Հիմնադրամը միաժամանակ շնորհակալություն է հայտնում գործընկեր ArmeniaFund-ին, որի աջակցությամբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից հատուկ ավիափոխադրում է իրականացվել դեպի Բեյրութ՝ լիբանանահայ համայնքին աջակցելու նպատակով։ Նվիրաբերումները շարունակվում են, լիբանանահայ համայնքին օգնելու համար անհրաժեշտ է այցելել www.himnadram.org/hy կայք։


 
Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օգոստոսի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա արժանապատվորեն ընդունել Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող լիբանանահայերին։
 

    0