Oct 8, 2020

Լոս Անջելեսի հայերը հերթական ցույցն են կազմակերպել

Հարյուրավոր հայեր հավաքվել են Լոս Անջելեսի Ուեսթվուդ թաղամասում՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախատեսված զանգվածային ցույցի նախաշեմին:

FOX LA լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ցույցը կազմակերպվել է Հայ երիտասարդների ֆեդերացիայի կողմից: Վաշինգտոնի ցույցին միանալու համար Լոս Անջելեսի հայերն այնտեղ են մեկնում մեքենայով կամ ինքնաթիռով:

Հայերի ցույցին միանալու համար Վաշինգտոն է մեկնել նաև «Վուդրո Ուիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ Դոնալդ Ուիլսոն Բուշը:

«Հայկական հարցը միջազգային պատասխան ունի, իսկ մեր ամերիկյան կառավարությունը լուռ է այդ հարցի շուրջ: Մեզ անհրաժեշտ է, որ նրանք պատասխան առաջարկեն»,- ասել է Ուիլսոն Բուշը:


 
Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ Լոս Անջելեսի Միացյալ դպրոցական շրջանը, որն աշակերտների թվով Կալիֆոռնիայի ամենամեծ հանրային դպրոցների համակարգն է, ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այդ օրը դպրոցում դասեր չեն կայանա՝ ի հիշատակ 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի:

    0