Oct 6, 2020

ԿԳՄՍ-ը հրավիրում է մանկավարժի որակավորում ունեցողներին՝ զորակոչված ուսուցիչներին փոխարինելու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.


 
«Սիրելի մանկավարժներ,

Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։

Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են hr@escs.am էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):

Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև՝ կոնտակտային հեռախոսահամար»։

    0