Sep 12, 2020

«Իմ քայլից» ևս մի պատգամավոր մանդատը վայր կդնի. «Հրապարակ»

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ևս մի պատգամավոր շուտով մանդատը վայր կդնի. խոսքը վերաբերում է Արմեն Փամբուխչյանին:
 

 
Տեղեկությունը հայտնի է դարձել «Հրապարակ» թերթին:

«Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, ով մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով, Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։  Ասացին՝ պաշտոն է ստանձնելու»,- գրում է թերթն ու հավելում, որ չհաջողվեց պարզել, թե ինչ պաշտոն:


 
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը մինչև պատգամավոր դառնալը մոտ մեկ տարի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալն էր:


 
Սեպտեմբերի 9-ին, Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։


 
Նրա խոսքով՝ իր հրաժարականի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

    0