Sep 21, 2020

Տոնդ շնորհավո՛ր, մեր սիրուն Հայրենիք. Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Անկախության տոնի առթիվ:

«Տոնդ շնորհավո՛ր, մեր սիրուն Հայրենիք։ Արշալույսներդ թող խաղաղ լինեն, զինվորներիդ գլուխները միշտ բարձր ու հպարտ, ջրերդ՝ զուլալ, երկինքդ՝ կապույտ, արևդ՝ պայծառ։
 

 
Եղիր առաջնորդ, հզոր Հայրենիք։ Տոնդ շնորհավոր, անկա՛խ Հայաստան»,- գրել է Արշակյանը:

    0