Sep 17, 2020

Գյումրին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է. ԵՄ դեսպանատուն

Հայաստանում ԵՄ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ամփոփվել են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի Գյումրի կատարած այցը: Հիշեցնենք, ԵՄ դեսպանն օրեր առաջ այցելել էր Գյումրի, քաղաքային ու մարզային իշխանությունների հետ քննարկել Գյումրիում և Շիրակի մարզում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: ԵՄ կֆինանսավորի նաև Գյումրի քաղաքի լուսավորության ցանցի արդիականացումը:
 

 
«Գյումրին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հիանում է տաղանդավոր գյումրեցիներով, քաղաքի եզակի ճարտարապետությամբ և Գյումրիին բնորոշ յուրահատուկ մթնոլորտով, որը քաղաքը պահպանել է: Դիտեք ԵՄ դեսպանի Գյումրի այցելության ժամանակ կատարված լուսանկարները և բացահայտեք քաղաքի զարմանահրաշ տեսարաններն ու մարդկանց»,- ասված է Եմ դեսպանատան գրառման մեջ:
 

 
Գրառման հետ միասին հրապարակվել են լուսանկարներ՝ արված Ասլամազյան քույրերի պատկերասրահում, «Սև բերդ» ամրոցում, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի խեցեգործության և քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցներում: Անդրեա Վիկտորինն այցելել է նաև «Արեգակ» ներառական փուռ-սրճարան:
 

    0