Oct 19, 2020

Լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնելու. Շարմազանով

Քննարկվել են Արցախի հետ կապված խնդիրներ, եղել է փակ հանդիպում, և ես լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնելու, եթե Կառավարությունը հարկ համարի, կհրապարակի:
 

 
Այդ մասին վարչապետի և արտահոխորհրդարանական քաղաքական ուժերի փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նույնպես չպատասխանեց հարցերին՝ նշելով. «Հանդիպումը փակ էր, մանրամասներ ներկայացնել չեմ կարող»:  
 

 
«Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ հանդիպմանը եղել է տեղեկության փոխանակություն: «Այս պահին այլ մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց նա: 
 

 
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին փակ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ: Թեման Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է:

    0