Sep 17, 2020

Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվում: Կառավարությունում այսօր նիստի ժամանակ խոսել են այն մասին, թե որոնք են աճի պատճառները:
 

 
Մասնավորապես հիշեցվել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ունեցել ենք կորոնավիրուսի 200-ից պակաս դեպք, իսկ վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է 200-ից. նախորդ օրը 257 էր, իսկ երեկ՝ 295:

«Դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն: Մենք պետք է առավել հետևողական լինենք այս հարցում: Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Դիմակը պետք է կրել այնպես, որ քիթը և բերանը փակված լինեն», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 
Մանրամասները՝ տեսանյութում։

    0