Sep 22, 2020

COVID-19-ի պատճառով Մեծ Բրիտանիայում նախատեսում են նոր սահմանափակումներ

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է վեց ամիս ժամկետով COVID-19-ի դեմ պայքարին ուղղված նոր սահմանափակող միջոցների ներդրման մասին: Համաձայն ՏԱՍՍ-ի՝ համապատասխան հայտարարությունն արվել է Թագավորության խորհրդարանում ելույթի ժամանակ:
 

 
Ըստ Ջոնսոնի՝ խոսքը դեռ ազգային կարանտինի վերադառնալու մասին չէ, որը երկրում գործում էր այս տարվա գարնանը: Միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները կշարունակեն աշխատել, բացի դրանից՝ անհրաժեշտություն չկա պահպանել պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը:
 
«Կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնելու Անգլիայի տարածքում, որոնք ընտրված են վիրուսի վերարտադրության մակարդակը նվազագույնի հասցնելու համար՝ միևնույն ժամանակ խաթարելով մարդկանց կյանքի սովորական ընթացքն ու նրանց ֆինանսական բարեկեցությունը»,- ասել է Բրիտանիայի վարչապետը:


 
Սահմանափակումները սահմանվում են 6 ամիս ժամկետով: Դրանք կվերաբերեն բարերի, պանդոկների և ռեստորանների բացման ժամերին, որոնք, ըստ նոր կանոնների, 22:00-ին իրենց դռները կփակեն այցելուների համար:

Բրիտանիայի բնակիչներին արգելվել է հասարակական վայրերում հավաքվել մեծ խմբերով:

    0