Nov 8, 2020

Այսօր առավել քան երբևէ մեր եղբայրների, զավակների կողքին պետք է լինենք․ Աստղիկ Ավետիսյան

Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմի ժամանակ հրամանատարին, գեներալին, որդեկորույս մորը և պատերազմի դաշտում զինվորի ծնողներին դաս տվողներ ձեզ ի՞նչ անունով պետք է դիմել. դուք ո՞վ եք, որ քննարկեք և քննադատեք նրանց, դուք ո՞վ եք, որ հայհոյեք ու դաս տաք նրանց։


 
Այսօր առավել քան երբևէ զսպվածություն պետք է ցուցաբերենք,

այսօր առավել քան երբևէ միմյանց նկատմամբ հարգանք պետք է դրսևորենք,

այսօր առավել քան երբևէ միասնական պետք է լինենք,

այսօր առավել քան երբևէ մեր եղբայրների, զավակների, հայրերի կողքին պետք է լինենք։ Պատերազմը մեր դռանն է, եթե կարող եք որևէ բանով օգնել` օգնե՛ք, եթե ո՛չ` լռեք։


 
Փառք մեր զինվորին ու զորականին, հավերժ փառք մեր անմահացած հերոսներին»։

    0