Oct 14, 2020

Պահե՛ք հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք`վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները․
 

 
«Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին:


 
Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»:

    0