Jun 26, 2022
Տեղի ունեցավ հաղորդակցության ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Հայկական PR մրցանակաբաշխության 6-րդ հոբելյանական հանդիսավոր արարողությունը։ Հայկական PR մրցանակաբաշխություն 2022-ի «Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը»:
«Տարվա նախաձեռնություն» անվանակարգի լավագույն եռյակում նոմինացված էին՝
. 100 տուն Արցախի համար
. Ապագա հայկականը
. Մի դրամի ուժը
«2 տարեկան այս նախաձեռնությունը հասցրել է «մի դրամներով» ավելի քան 83 մլն ՀՀ դրամ հատկացնել կարևոր գործ անող մի շարք հիմնադրամների:
Այս ծրագիրը մեր առանձնակի սիրո, նվիրվածության, լավ ու բարի գործ անելու ձգտման արդյունքն է»,- իր էջում նշել է IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը :