Sep 23, 2022
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը գրում է. «Մի պահ մտածեք, որ հենց այս պահին ռուս խաղաղապահներին Ռուսաստանը հետ է կանչում, որովհետև իր պատերազմում ինքը պետք է հաղթի, մեր երկիրը պատրա՞ստ է աղետին դիմագրավելու։ Շատերդ նստած ծաղրում եք հային, որը սոցիալական խնդիր լուծելու և այլ պատճառներով ապրում է Ռուսաստանում ու հիմա որոշել է հետ գալ։ Նա դեռ գնալու տեղ ունի, իր տուն է գալիս, իսկ դո՞ւք...
Մեղադրե՛ք, ծաղրե՛ք, բամբասե՛ք, բայց մեր իրավիճակը ողբերգություն է, գոնե դա զգու՞մ եք։
Կոչ եմ անում, որ կանայք պատրաստվեն, մեր գործը նաև ռազմաճակատում լինելն է, մենք պետք է թիկունքին զուգահեռ գործենք նաև ռազմաճակատում։ Թշնամի երկիրը ոչ մի բանի առաջ չի կանգնելու, գործելու է, գործելու է անողոք, իսկ մենք գլուխներս կախ չենք նստելու, ոչ լացելու, ոչ էլ ողբալու ժամանակն է, այլ հավաքվել իրար գլուխ և պաշտպանել մեր երկիրը»։