Jun 2, 2022

Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնում իրականացվում է միջազգային ծրագիր հայերեն լեզվով

Updated: Jun 4, 2022

Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի (WostAYN) նախաձեռնությամբ «Rights for inclusion» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից մեկնարկել է շուրջ 30 հայազգի երիտասարդների հանդիպումը Բուդապեշտում:

Առաջին անգամ Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնում իրականացվում է միջազգային ծրագիր հայերեն և անգլերեն լեզուներով, որի նպատակն է միավորել կազմակերպված սփյուռքահայ երիտասարդությանը մեկ վայրում, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ քննարկել սոցիալական իրավունքներին և ինտեգրմանն առնչվող հարցերը, վեր հանել սփյուռքահայ երիտասարդության շրջանում առկա մարտահրավերները, հավաքագրել սփյուռքի տարբեր համայնքներում առկա փորձը, զարգացնել երիտասարդների կարողությունները քաղաքականություն մշակողների հետ հաղորդակցվելու, սոցիալական իրավունքների և երիտասարդության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավվելու համար։

Մխիթարյանի խոսքով, համաշխարհային հայկական երիտասարդական #Ոստայնի առաքելությունն է միավորել աշխարհի հայերին և աջակցել համահայկական խնդիրների լուծմանը։ «Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ նախաձեռնել ենք այս ծրագիրը, որպեսզի զարգացնենք տարբեր եվրոպական երկրներում բնակվող հայ երիտասարդների կարողությունները առավել ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու քաղաքականության մշակման գործընթացում»,-Anews.am-ի հետ զրույցում նշեց Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը :

Նրա կարծիքով, եվրոպական տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդները գիտակցելով և իմանալով իրենց իրավունքները, ավելի լավ կկարողանան ներգրավվել և մասնակցել նաև քաղաքական մակարդակում որոշումներ կայացնելու գործընթացին:

«Մեր նպատակն է նաև ուժեղացնել #Ոստայնի ցանցը, հնարավորություն տալ տարբեր երկրներից եկած երիտասարդներին համատեղ նոր գաղափարներ զարգացնել, ինտեգրելու և ակտիվ մասնակիցը դառնալու քաղաքականության մշակման գործընթացում, խթանելու Սփյուռք-Հայրենիք գործակցությունը նոր ծրագրեր մշակել և հետագայում նաև իրականություն դարձնել, օգտագործելով հայկական սփյուռքի հնարավորությունները` տարածվածությունը տարբեր երկրներում»,-կարևորեց կազմակերպության նախագահը:

Ըստ Մխիթարյանի` ծրագրին մասնակցում են և՛ փորձառուներ, և՛ անփորձներ, որն էլ օգնում է ավելի արագ կերպով կազմակերպել այն:

#World Armenian Youth Network - WostAYN

#Ոստայն

    0