Jul 18, 2023

OceanGate-ը դադարեցրել է հետազոտական բոլոր աշխատանքները

Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի վթարից հետո ամերիկյան OceanGate մասնավոր ընկերությունը հայտարարել է ամբողջ հետազոտական և առևտրային գործունեությունը դադարեցնելու մասին, ասվում է նրա կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Տիտան» զբոսաշրջային սարքն անհետացել է հունիսի 18-ին խորտկված

«Տիտանիկ»-ի մոտ իջնելու ժամանակ, որն էլ իր հերթին խորտակվել է Հյուսիսային

Ատլանտյան օվկիանոսում 1912 թվականին և գտնվում է 3,8 կիլոմետր խորության

վրա։ Բատիսկաֆի հետ կապը, որի մեջ 5 մարդ է եղել, անհետացել է սուզվելուց 2

ժամ չանցած։ 4 օր անց փրկարարները հայտնաբերել են սարքի բեկորներ` դեպի ներս ուղղված պայթյունի հետքերով: Կառույցի բեկորները, ինչպես նաև անձնակազմի անդամների ենթադրյալ մնացորդները, ավելի ուշ ջրի երես են հանվել։

    0