Jan 11, 2023

Մտածված ասուլիս էր` սլաքներն այլ կողմ ուղղելու. PR մասնագետ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը գրում է. «Պատրաստված, մտածված ասուլիս էր` սլաքներն այլ կողմ ուղղելով, այլ հարվածներ հասցնելով։ Նոր, չկողմնորոշված լսարանին ներգրավվելով, մեղավորության պատասխանատվությունը վերցնելով, բայց անմեղ ձևանալով։

Տարօրինակ հանգստությամբ զոհաբերվելու` որպես պատիժ իշխանություն ստանալու և տարբեր հանգամանքներով պայմանավորված չարդարացված կառավարման արդարացումներ փնտրելու մոտեցմամբ։ Ընդդիմությունը հաջողության շանսեր երբեք չի ունենալու, որովհետև դասական քաղաքագիտական մոտեցմամբ է առաջնորդվում։

Նիկոլ Փաշինյանն ինչքան ուզի, այնքան էլ մնալու է վարչապետ, որովհետև հասարակության մտածողությունն ու իրական հոգեվիճակը շատ լավ գիտի։

Նա խաղատախտակին խաղում է ֆուկ անելու սկզբունքով` քիչ֊քիչ, կամաց֊կամաց, իրեն ձեռնտու տեղեկատվության սնուցմամբ, ենթագիտակցորեն ազդելով, կարծիք ձևավորելով և կարծիքն ամրապնդելով»։

    0