May 28, 2020

70 ՀՀ քաղաքացիներ այսօր կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է` տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև՝ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։

Տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է։

    0