Jan 27, 2021

500 000 դրամ միանվագ աջակցություն կտրվի Արցախյան պատերազմում վիրավորում ստացածներին

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է. «Հաստատվել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։
 
Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:
 
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500.000 դրամի չափով»։

    0