Sep 14, 2020

5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

Սեպտեմբերի 12-ին, 5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Իրադրությունը մարտական պայմաններին առավել մոտեցնելու նպատակով զորավարժության անցկացման համար ընտրվել է բարդ լեռնային տեղանք: Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները և անձնակազմի պատրաստվածությունը:
 
Ներգրավված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտական պատրաստականության բարձր աստիճան և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները։

    0