Jan 20, 2021

5-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգումներ

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի կարգադրությամբ ստուգումներ են անցկացվել ենթակա զորամասերի ավտոհավաքակայաններում։ Ստուգվել է ավտոմոբիլային տեխնիկայի սարքինությունը, ձմեռային պայմաններում մեքենաների տեխնիկական սպասարկման վիճակը։ Ավտոմոբիլային տեխնիկային կցագրված վարորդները ստացել են ցուցումներ մեքենաների հետագա շահագործման և ծառայության որակի բարելավման վերաբերյալ։

    0