Jan 18, 2019

Ավարտվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։

Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է
 

 
ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի հիշատակին։ Նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում և նվիրել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» գիրքը։

#ԱՄԷ #ԱրմենՍարգսյան #ՀՀնախագահ #ՇեյխԶայեդբինՍուլթանԱլՆահյան #ՑուցակՄատենադարանիձեռագիրՂուրանների #ՇեյխԶայեդիանվանՄեծմզկիթ

    0