Dec 4, 2018

ՀՀ Ազգային ժողովի նիստը չի կայացել

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ գրանցվել է 24 պատգամավոր: Խորհրդարանի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած:

Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել էր 26 պատգամավոր:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի նիստը համարվում է չկայացած:

#ԱԺ #ԱԺկանոնակարգ #ԱրաԲաբլոյան

    0