Nov 12, 2018
Հասարակական, քաղաքական շրջանակներում հայտնի, ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, կրթության կառավարման փորձագետ Ատոմ Մխիթարյանն այսօր տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է որպես ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Երևանի թիվ 2` Արաբկիր-Դավթաշեն-Աջափնյակ տարածքում: «Որոշումը կայացրել եմ ընկերներիս հետ խորհրդակցելուց հետո՝ նրանց հորդորով:
Մեր երազած Հայրենիքը կառուցելու գործում նոր՝ խելացի, լուսավոր ու փորձառու մարդկանց պահանջ կա, ժամանակը չի սպասի: Մինչ այժմ գործունեություն ծավալելով կրթության, գիտության, երիտասարդության, Հայաստան-Սփյուռք կապերի ու պետական կառավարման ոլորտներում՝ կուտակել եմ ծանրակշիռ փորձ, գիտելիքներ, որ կարող եմ տեղափոխել երկրիս հիմնական քաղաքական մարմին՝ Ազգային Ժողով:
Կողմնակից լինելով մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին՝ կոչ կանեի հենց այս փուլից ակտիվորեն ներգրավվել ընտրական գործընթացներում, ստանձնել որոշակի պատասխանատվություն, օգնել մտավորական-թեկնածուներին, իսկ ինքս կապահովեմ ձեր բոլորի ներգրավվածությունը կարևորագույն որոշումների կայացման գործընթացներում նաև ընտրություններից հետո: Եվ ուրեմն՝ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է»:
#ԱտոմՄխիթարյան #AtomMkhitaryan #Ընտրություններ #Խորհրդարանականընտրություններ #ԼուսավորՀայաստան #Թիվ2ընտրատարածք