Apr 28, 2018

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ մայիսի 1-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը թեկնածու չի առաջադրի: Շարմազանովը ՀՀԿ-ն բնորոշել է պետականամետ կուսակցություն, որն էլ հենց պատճառ է հադիսացել կուսակցության որոշման համար: Վերջում ՀՀԿ խոսնակը նշել է, որ իրենք իրենց դիրքորոշումը կներկայացնեն այն ժամանակ, երբ բոլոր թեկնածուները կառաջադրվեն:

#ՀՀՎարչապետ #ԷդուարդՇարմազանով #ՀՀԿ

    0