Apr 27, 2018

Պատմական հանդիպում

Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև պատմական հանդիպում է կայացել: Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի առաջին լիդերն է, ով պաշտոնական այցով Հարավային Կորեա է մեկնել: Երկու երկրների առաջնորդները, յուրաքանչյուրն իրենց երկրի սահմանագծին, երկխոսություն են ունեցել: Այնուհետև Կիմ ՉենԸնը, հրավերի համաձայն, անցել է Հարավային Կորեայի սահմանը, և կրկին կարճ բանակցություն է տեղի ունեցել: Երկխոսությունները ուղեկցվել են մոտ 30 րոպե տևած ձեռքսեղմամբ:

Հանդիպման արարողակարգի վերջում Կիմ Չեն Ընը և Մուն Ջեինը ուղևորվել են Հյուսիսային Կորեայում գտնվող «Խաղաղության տուն» կոչվող վայրը՝ երկու կողմերի միջև բանակցությունները շարունակելու նպատակով:

#ՀյուսիսայինԿորեա #ՀարավայինԿորեա #ԿիմՉենԸն #ՄունՋեին

    0