Apr 26, 2018

Կրեմլը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նալբանդյանը բանակցություններ է ունեցել ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կրեմլը հայտարարել է, որ Նալբանդյանի հետ բանակցություների առանցքում կլինեն հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցերը։ Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է նաև Արմեն Գևորգյանը:

Բանակցություններից առաջ Վ. Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը.

«Մենք գտնում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»,–նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը։

#ԷդվարդՆալբանդյան #ԱրմենԳևորգյան #ՍերգեյԼավրով #ԴմիտրիՊեսկով #Կրեմլ #Հայաստան

    0