Mar 7, 2018

Բակո Սահակյանը ընդունել է Կասպրշիկին և քննարկել շփման գծում տիրող վիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից Anews.am-ին հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

#Արցախ #ԲակոՍահակյան #Anews

    0