Dec 21, 2017

Մասնակի այրվել է տրոլեյբուսի վարորդի խցիկի հատվածը. տուժածներ չկան

Դեկտեմբերի 21-ին` առավոտյան ժամը 7:25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում հ. 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով: Հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան:
 

 
Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն էր: Հրդեհի պատճառով մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:

    0