Dec 9, 2017

Հյուսիսային պողոտայում բացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը: 6-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառի բացման պատիվն այս անգամ վերապահվել է ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, «Գրեմմի» մրցանակակիր «Capital Cities» փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին:

Տոնավաճառի շուրջ 40 տաղավարներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ, տոնական կերակրատեսակներ և այլն: Հատկանշական է, որ կային նաև մի շարք բարեգործական տաղավարներ:

Տոնավաճառի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված տեսականուն:

    0