Aug 17, 2017

Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում Արագածոտնի մարզում

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Իր ելույթում անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցության փառավոր դրվագներից Օշականի ճակատամարտի պատմական նշանակությանը` Արտակ Զաքարյանը նշել է, որ անցած շուրջ երկու հարյուրամյակների ընթացքում երկու ժողովուրդների բարեկամությունն ավելի է ամրապնդվել, ինչի վկայությունն է պաշտպանության բնագավառում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս մակարդակը:

Հիշեցնելով, որ հուշարձանը 1830-ական թվականների կեսերին կառուցվել է հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու նվիրատվություններով, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ամեն տարի այստեղ հավաքվելով` հաղթանակի համար զոհվածների հիշատակը ոգեկոչելու ավանդույթի ձևավորման անհրաժեշտությունը:

    0