Aug 17, 2017

Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստն է անցկացրել 1215 երեխա

Երևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1215 երեխա ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 19-ից երեք հերթափոխով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները այդ ժամանակահատվածում պարբերաբար այցելել են ճամբարներ՝ ծանոթանալու երեխաների առօրյային և հանգստի պայմաններին:

Նշենք նաև, որ երեխաներին բաժանվել է մարզական պարագաներ և մարզահագուստ: Նրանց փոխադրումը կատարվել է հարմարավետ ավտոբուսներով, որոնց, անվտանգությունն ապահովելու նպատակով, ուղեկցել է Ճանապարհային ոստիկանությունը:

    0