Feb 13, 2017

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԳՈՒՐԲԱՆԳՈՒԼԻ ԲԵՐԴԻՄՈՒՀԱՄԵԴՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
 

 

 
ՀՀ Նախագահը մաղթել է նախագահ Բերդիմուհամեդովին քաջառողջություն, հաջողություններ և բարօրություն, իսկ բարեկամ Թուրքմենստանին՝ խաղաղություն և բարգավաճում: Նշելով վերջին տարիներին Թուրքմենստանում պետականաշինության, սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի արձանագրած հաջողությունները՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենն ապահովել է նախագահ Բերդիմուհամեդովին համազգային աջակցություն և վստահություն:
 

 

 
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Թուրքմենստանի նախագահի անփոփոխ ուշադրությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-թուրքմենական համագործակցության հետագա խորացման հարցերի նկատմամբ և համոզվածություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ փոխգործակցությունը հետագայում ևս կհարստանա նոր մասշտաբային ծրագրերով:
 

#Նախագահ #Ուղերձ #Anews

    0