Feb 8, 2017

ՌԴ ԱԳՆ–ն հիասթափված է Լապշինին Ադրբեջան արտահանձնելու որոշմամբ

ՌԴ ԱԳՆ–ն ափսոսանք է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Բելառուսի իշխանությունների որոշման կապակցությամբ։

«Ռուսական կողմը խորապես հիասթափված է այդ որոշմամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն»,– ասված է պաշտոնական հաղորդագրության տեքստում։

Նախարարությունից նաև հայտնել են, որ պլանավորում են քայլեր ձեռնարկել Լապշինի իրավունքների և շահերի պաշտպանության համար` նպատակ հետապնդելով նրա շուտափույտ վերադարձը իր ընտանիք։

    0