Dec 16, 2016

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 450 կրակոց. կիրառել է ականանետ

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից եւ գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /2 արկ/:

ԼՂՀ ՊԲ-ից ANEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

    0