Oct 20, 2016

CNN. Քլինթոնը հաղթանակ է տարել եզրափակիչ բանավեճում

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփի հետ եզրափակիչ բանավեճում հաղթանակ է տարել:

Նման տվյալներ է ներկայացնում CNN-ը անցկացրած հարցման արդյունքներով: Դրանց համաձայն՝ բանավեճին հետեւած հեռուստադիտողների 52%-ը հաղթանակ է շնորհել Քլինթոնին, իսկ Թրամփին բաժին է հասել միայն 39%-ի աջակցությունը:

    0