Oct 19, 2016

Կգործարկվի նոր արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 24-ից գործարկվելու է Լոռու մարզի Բազում համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից ANEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

    0