Oct 12, 2016

Օբաման հանրապետականներին կոչ է արել հրաժարվել Թրամփին սատարելուց

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփին Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներին կոչ անելով պաշտոնապես հրաժարվել նախագահական ընտրություններում նրան սատարելուց: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հիլարի Քլինթոնի նախընտրական հանրահավաքի ժամանակ Օբաման նշել է, որ անհնար է Թրամփին քննադատել կանանց մասին 11-ամյա վաղեմության հայտարարությունների համար եւ միաժամանակ նրան սատարել որպես աշխարհում ամենակարեւոր պաշտոնի թեկնածու:

    0