Oct 12, 2016

Մոսկվան «ստորացուցիչ է համարել» աշխատանքային այցի ձևաչափը. Le Monde

Փարիզը ափսոսում է Վլադիմիր Պուտինի՝ Փարիզ նախատեսցած այցը չեղարկելու որոշման համար: Ավելի վաղ նախատեսված էր, որ Փարիզում պետք է քննարկվեր Սիրիայում տիրող իրադրությունը: Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:
 

 
Կրեմլը Պուտինի այցի չեղարկումը պարզաբանում է մի շարք միջազգային հանդիպումների հետաձգման կամ չեղարկան կոնտեքստում՝ նշելով, որ ՌԴ նախագահ Պուտինը կայցելի Ֆրանսիա, երբ հարմար լինի Ֆրանսիայի նախագահ Օլանդին:
 

 
Ֆրանսիական Le Monde թերթը գրում է, որ Մոսկվան «ստորացուցիչ է համարել» աշխատանքային այցի ձևաչափը, որի առանցքային թեման Սիրիայի խնդիրը պետք է լիներ։ Ի սկզբանե ծրագրվում էր, որ Փարիզ այցելության ժամանակ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին կմասնակցի Փարիզում Ռուս ուղղափառ եկեղեցու մշակութային կենտրոնի բացմանը։ Բայց Փարիզը ուրիշ օրակարգ է առաջարկել՝ «աշխատանքային այց» սիրիական դոսյեի քննարկման նպատակով:

    0